16:18  ,  27 հունիսի, 2016

Մեսիից հետո Արգենտինայի թիմից մտադիր է հեռանալ եւս վեց խաղացող

Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Չիլիին հետխաղյա 11 մետրանոցներով պարտվելուց հետո Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին հայտարարեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին: Նրա օրինակին հետեւել մտադիր են նաեւ Խավյեր Մասկերանոն եւ Սերխիո Ագուերոն, հաղորդում է 101greatgoals-ը: 32-ամյա Մասկերանոն 2003 թվականից Արգենտինայի հավաքականում անցկացրել է 129 հանդիպում, խփել է երեք գոլ: 28-ամյա Ագուերոն 76 խաղում խփել է 33 գոլ:

Հավաքականում կարիերան ավարտել մտադիր են նաեւ Գոնսալո Իգուաինը, Էսեկիել Լավեսին, Լուկաս Բիլիան եւ Անխել Դի Մարիան, հաղորդում է ESPN-ը:

Արգենտինան պարտվում է արդեն երեք անընդմեջ եզրափակիչներում: 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչում Գերմանիային պարտվելուց հետո թիմը պարտվել էր նաեւ 2015թ. Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում՝ դարձյալ Չիլիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում