15:52  ,  27 հունիսի, 2016

ՊՍԺ-ն խզեց պայմանագիրը Լորան Բլանի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի պայմանագիրը խզելու մասին: Ֆրանսիացի մասնագետը երեք տարի գլխավորեց թիմը:

«Հանգիստ մթնոլորտում կողմերը ավարտել են բանակցությունները: Կնքվել է համաձայնագիր, որը բավարարում է բոլոր կողմերին: Բլանի հետ թիմից կհեռանան նաեւ նրա օգնականներ Ֆիլիպ Լամբերն ու Ժան-Լուի Գասեն»,- ասվում է փարիզյան ակումբի հայտարարությունում:

ՊՍԺ-ն Բլանի հետ պայմանագիրը երկու տարով երկարաձգել էր այս տարվա փետրվարին, սակայն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգելքը չհաղթահարելուց հետո փարիզյան սուպերակումբը որոշեց հեռացնել մարզիչին: Ֆրանսիական մամուլի տվյալներով, Բլանը կստանա 22 միլիոն եվրո փոխհատուցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում