14:15  ,  27 հունիսի, 2016

Մոուրինյոն դժգոհ է, որ Մխիթարյանի եւ Իբրահիմովիչի տեղափոխությունները ձգձգվում են

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է, որ թիմի տրանսֆերներն ուշանում են եւ չի կարողանում սկսել մարզումային գործընթացը: Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ ակումբի վարչական կազմը պասիվ է տրանսֆերային շուկայում եւ բանակցություններում: Այդ դժգոհությունը Մոուրինյոն հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին, որի հետ ունեցել է հանդիպում, հաղորդում է Daily Star-ը:

Մոուրինյոն, մասնավորապես, դժգոհ է, որ ձգձգվում են բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» հետ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցով, շվեդ Զլատան Իբրահիմովիչի հետ դեռ համաձայնեցված չեն անձնական պայմանագրի բոլոր կետերը: Երկու խաղացողների գործակալն էլ իտալացի Մինո Ռայոլան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում