13:06  ,  27 հունիսի, 2016

Եվրո-2016. Իտալիա - Իսպանիա, Անգլիա - Իսլանդիա. Բուքմեյքերների կարծիքը

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 27-ը 1/8 եզրափակիչի վերջին օրն է, եւ տեղի կունենա 2 դիմակայություն:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում անցկացվելիք Իտալիա - Իսպանիա խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը Եվրոպայի գործող չեմպիոնի հաղթանակը գնահատում է 2.15 գործակցով, իտալացիներինը՝ 4.33, իսկ ոչ ոքին՝ 2.8:

Նիցայում կայանալիք Անգլիա - Իսլանդիա մրցավեճում բրիտանական թիմի հաղթանակն ունի 1.53 գործակից, իսլանդացիներինը՝ 9, իսկ ոչ ոքին՝ 3.5:

Իտալիա - Իսպանիա զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում սպասում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը, իսկ Անգլիա - Իսլանդիա զույգի հաղթողը կմրցի ֆրանսիացիների հետ:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունիսի 27

Իտալիա - Իսպանիա՝ 20:00-ին (Երեւանի ժամանակով), Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

Անգլիա - Իսլանդիա՝ 23:00, Նիցա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս