10:38  ,  27 հունիսի, 2016

Իգուաինի դիպուկությունը դարձյալ «դավաճանում» է եզրափակիչում

Արգենտինայի եւ Չիլիի հավաքականների միջեւ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ամենաիրական գոլային պահն ունեցել է արգենտինացի Գոնսալո Իգուաինը: Չիլիացների պաշտպանության սխալից հետո իտալական «Նապոլիի» հարձակվողը 21-րդ րոպեին մեն-մենակ է դուրս եկել Կլաուդիո Բրավոյի դեմ, բայց չի կարողացել գրավել դարպասը:

Իգուաինը 100 տոկոսանոց գոլային պահ էր կորցրել նաեւ Գերմանիայի դեմ աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչի 21-րդ րոպեին, իսկ արգենտինացիները լրացուցիչ ժամանակում պարտվել էին նվազագույն հաշվով:

Հիշեցնենք, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ չիլիացիներն Ամերիկայի Գավաթի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին աշխարհի փոխչեմպիոնին: Այդ խաղից հետո «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում