22:20  ,  26 հունիսի, 2016

ԵԱ. Հայ ըմբիշը հաղթեց թուրք մրցակցին եւ գրավեց երրորդ տեղը

Բուխարեստում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:Հայաստանի ազատ ոճային ըմբիշներից 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:1 հաշվով հաղթեց թուրք Սեմիհ Յազիչին եւ նվաճեց բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:16 հաշվով պարտվեց բուլղարացի Միկյայ Սալին: 66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:

Տիգրան Մնացականյանը բրոնզե մեդալ էր նվաճել 74 կգ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում