21:50  ,  26 հունիսի, 2016

Եվրո-2016. Գերմանիան շանս չտվեց սլովակներին եւ կսպասի Իտալիա - Իսպանիա զույգի հաղթողին (ֆոտո)

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում Գերմանիայի հավաքականը առանց որեւէ դժվարության առավելության հասավ Սլովակիայի հավաքականի նկատմամբ՝ 3:0: Առաջին խաղակեսւմ Յոահիմ Լյովի գլխավորած թիմն առաջ անցավ Ժերոմ Բոատենգի ու Մարիո Գոմեսի գեղեցիկ գոլերի շնորհիվ: Բոատենգը գոլը խփեց 8-րդ րոպեին, ինչը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ գերմանացիների խփած ամենաարագ գոլն է:

Արդեն առաջին խաղակեսում հաշիվը կարող էր դառնալ 3:0, սակայն 11 մետրանոցն անհաջող իրացրեց Մեսութ Օզիլը: Դարպասապահ Կոզաչիկը հետ մղեց գնդակը: Օզիլը դարձավ առաջին գերմանացի խաղացողը, որը չի կարողանում արդյունավետ իրացնել 11 մետրանոցը Եվրոպայի առաջնություններում:

Ընդմիջումից հետո աշխարհի չեմպիոնները մեկ անգամ էլ գրավեցին մրցակցի դարպասը: Աչքի ընկավ Յուլիան Դրաքսլերը:

Գերմանիայի հավաքականը հաջորդ խաղում կմրցի Իտալիա - Իսպանիա զույգի հաղթողի հետ:

Եվրո-2016. 1/8 եզրափակիչ

Գերմանիա - Սլովակիա՝ 3:0 

Ժերոմ Բոատենգ, 8, Մարիո Գոմես, 43, Յուլիան Դրաքսլեր, 63

Չիրացրած 11մ՝ Մեսութ Օզիլ (Գերմանիա), 13 

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ, Ժերոմ Բոատենգ (Բենեդիկտ Հյովեդես, 72), Մատս Հումելս, Յոնաս Հեկտոր, Սամի Խեդիրա (Բաստիան Շվայնշտայգեր, 76), Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ,  Յուլիան Դրաքսլեր (Լուկաշ Պոդոլսկի, 72), Թոմաս Մյուլեր, Մարիո Գոմես:

Սլովակիա. Մատուշ Կոզաչիկ, Պետեր Պեկարիկ, Մարտին Շկրտել, Յան Դյուրիցա, Մարեկ Համշիկ, Յուրայ Կուցկա, Վլադիմիր Վայս (Յան Գրեգուշ, 46), Պատրիկ Հրոշովսկի, Միլան Սկրինիար, Նորբերտ Գյոմբեր (Կորնել Սալատա, 84), Միխալ Դյուրիշ (Ստանիսլավ Շեստակ, 64):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս