18:11  ,  26 հունիսի, 2016

Ստեփան Սարգսյանի մրցաշարում հայ ըմբիշները նվաճեցին 2-ական ոսկե, արծաթե եւ 3 բրոնզե մեդալ

Վանաձորում անցկացված Սեուլի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ միջազգային մրցաշարում հայ ըմբիշները նվաճեցին 2-ական ոսկե, արծաթե եւ 3 բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկան 61 կգ, 70 կգ, 86 կգ եւ 125 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Ոսկե մեդալներ նվաճեցին Ահմեդ Չակաեւը (61 կգ, Ռուսաստան), Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը (70 կգ, Ռուսաստան), Ալիրեզա Քարիմին (86 կգ, Իրան) եւ Փավրիզ Մասմանջը (125 կգ, Իրան):

Հայաստանի հավաքականի անդամներ Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) եւ Շամիր Աթյանը (86 կգ) պարտվեցին եզրափակիչում ու դարձան մրցաշարի արծաթե մեդալակիրներ: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն դարձավ բրոնզե մեդալակիր:

Առաջին օրը Հայաստանի հավաքականի անդամներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ) դարձել էին մրցաշարի ոսկե մեդալակիրներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում