17:03  ,  26 հունիսի, 2016

Շվայնշտայգերն ու Իվանովիչը կամուսնանան Եվրո-2016-ից հետո

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը եւ սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը որոշել են ամուսնանալ, հաղորդում է lequipe-ը: Ամուսնության արարողությունը տեղի կունենա Եվրո-2016-ի եզրափակիչից երկու օր անց՝ հուլիսի 12-ին: Պսակադրությունը հետաձգվել էր, որպեսզի Շվայնշտայգերը կարողանար կենտրոնանալ Եվրոպայի առաջնությունում մրցելույթների վրա:

Բոլոր հյուրերը կհավաքվեն Մյունխենում եւ մասնավոր ինքնաթիռով կմեկնեն Իտալիա: Սպասվում է 120 հյուրերի մասնակցություն: Հյուրերի թվում կլինեն նաեւ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլերն ու Լուկաս Պոդոլսկին, բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում