15:43  ,  26 հունիսի, 2016

Նեւեն Սուբոտիչը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նեւեն Սուբոտիչն առաջիկայում կհեռանա գերմանական ակումբից: Սերբ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան գրառումով շնորհակալության եւ հրաժեշտի խոսքեր է ասել ակումբին եւ երկրպագուներին՝ չնշելով, թե որտեղ է շարունակելու կարիերան:

27-ամյա ֆուտբլիստը 2008 թվականին է «Մայնցից» տեղափոխվել «Բորուսիա»: 2012 թվականին դորտմունդյան թիմի հետ կնքած նրա երկրորդ պայմանագիրն ավարտվում է հուլիսին: Սուբոտիչն ունի Սերբիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում