14:07  ,  26 հունիսի, 2016

Պորտուգալիայի հաղթանակը Ռոնալդուի մայրն ընտանիքի հետ տոնել է լողավազանում

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայր Դոլորես Ավեյրուն պորտուգալացիների հաղթանակը Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում տոնել է ընտանիքի հետ լողավազանում: Տեսանյութը նա տեղադրել է Ինստագրամում:

Հիշեցնենք, որ լրացուցիչ ժամանակում Կուարժեմայի խփած միակ գոլի շնորհիվ պորտուգալացիները պայքարից դուրս թողեցին Խորվաթիայի հավաքականին եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար հունիսի 30-ին կմրցեն լեհերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով