13:48  ,  26 հունիսի, 2016

Զիդան. Իսպանիան որոշակի առավելություն ունի Իտալիայի նկատմամբ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի Իտալիա - Իսպանիա դիմակայությունում որոշակի առավելություն է տալիս Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող իսպանացիներին:

Ես կարծում եմ, որ այս հանդիպումը հավասար է եզրափակիչի: Այժմ իսպանացիները մեկ քայլ առաջ են Իտալիայի թիմից, նրանք ավելի ուժեղ են: Սակայն պետք չէ մեծ նշանակություն տալ Իռլանդիայի հավաքականից իտալացիների կրած պարտությանը: Դա նորմալ է: Երկու անընդմեջ հաղթանակներից հետո Իտալիայի թիմը կորցրել էր կենտրոնացումը: Իտալացիների ուժի գնահատականը կլինի Իսպանիայի հետ դիմակայությունում»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:

Իտալիա - Իսպանիա հանդիպումը հունիսի 27-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով