13:04  ,  26 հունիսի, 2016

Եվրո-2016-ի ժամանակ հռչակավոր դարձած իսլանդացի մեկնաբանը զրկվել է հիմնական աշխատանքից

Եվրո-2016-ի ժամանակ Ավստրիայի դարպասը Իսլանդիայի հավաքականի խփած հաղթական գոլի ժամանակ չափազանց հուզական արձագանքի պատճառով աշխարհահռչակ դարձած իսլանդացի ֆուտբոլային մեկնաբան Գուդմունդուր Բենեդիկտսոնը հեռացվել է հիմնական աշխատանքից, հաղորդում է 101greatgoals-ը: Բենեդիկտսոնը իսլանդական «Ռեյկյավիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչի օգնականն էր: Անբավարար արդյունքների պատճառով թիմի մարզչական շտաբը հեռացվել է ամբողջ կազմով:

Հիշեցնենք, որ Իսլանդիա - Ավստրիա հանդիպման վերջին վայրկյաններին իսլանդացիները խփեցին երկրորդ գոլը, հաղթեցին 2:1 հաշվով եւ դուրս եկան 1/8 եզրափակիչ: Հունիսի 27-ին իսլանդացիները կմրցեն Անգլիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում