11:08  ,  26 հունիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» մեկնում է Անդորրա

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» առաջիկա գիշեր կմեկնի Անդորրա: Հունիսի 28-ին Անդորրայի «Էստադո Կոմունալ» ստադիոնում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումը:
«Ալաշկերտի» ֆուտբոլային պատվիրակությունը (59 մարդ) ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ Անդորրա կժամանի հունիսի 27-ին ժամը 15:00-ին:

«Ալաշկերտի» պատվիրակությունը կհանգրվանի Անդորրայի հինգաստղանի «Պարկ Հոթել Անդորրա» հյուրանոցում: Երեկոյան ժամը 19:00-ին տեղի կունենա «Ալաշկերտի» նախաղային մարզումը: Իսկ դրանից 20 րոպե առաջ կկազմակերպվի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը: Հաջորդ օրը՝ հունիսի 28-ին տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին) կմեկնարկի «Սանտա Կոլոմա» – «Ալաշկերտ» հանդիպումը: Հանդիպումից հետո «Ալաշկերտի» պատվիրակությունը կհանգստանա, հաջորդ օրը կմեկնի Անդորրայից եւ հունիսի 29-ին ուշ գիշերին կժամանի Երեւան:
Պատասխան խաղը Երեւանում տեղի կունենա հուլիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Սկիզբը՝ ժամը 19:00-ին:

«Ալաշկերտ»

Դարպասապահներ

1. Գեւորգ Կասպարով

55. Էդվարդ Հովհաննիսյան

Պաշտպաններ

2. Դմիտրի Խովբոշա

3. Անդրանիկ Ոսկանյան

4. Ալեքսանդր Տաշիչ

6. Արարատ Առաքելյան

12. Արթուր Ավագյան

13. Գեւորգ Պողոսյան

17. Արտակ Եդիգարյան

19. Վահագն Մինասյան

Կիսապաշտպաններ

5. Կարեն Մուրադյան

8. Ռաֆայել Ղազարյան

9. Արտակ Դաշյան

10. Խորեն Վերանյան

11. Արսեն Բալաբեկյան

15. Արամ Հովսեփյան

18. Անտոն Սավին

20. Արթուր Եդիգարյան

21. Արտակ Գրիգորյան

Հարձակվողներ

7. Միհրան Մանասյան

22. Նորայր Գյոզալյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով