08:09  ,  26 հունիսի, 2016

The Guardian. Մխիթարյանն առաջիկա օրերին կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա մի քանի օրում կիրագործի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայից»: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 27-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի 4-5 տարվա պայմանագիր, հաղորդում է բրիտանական The Guardian-ը: Սպասվում է, որ գործարքի գումարը կկազմի 30 միլիոն ֆունտ ստերլինգ:

«Բորուսիան» արդեն համակերպվել է Մխիթարյանին կորցնելու մտքի հետ եւ առաջարկներ է արել Գերմանիայի հավաքականի խաղացողներ Անդրե Շյուրլեի եւ Քարիմ Բելարաբիի տրանսֆերների համար:

Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» կտեղափոխվի նաեւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում