Խորվաթիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում պորտուգալացիներից կրած պարտությունից հետո պատմել է, որ խորվաթների հանդերձարանում սուգ է եղել:
«Ես երբեք չէի տեսել հանդերձարանում այսքան արցունք: Ցավոք, մեր թիմը մեկնում է տուն: Սա սպորտ է եւ մնում է միայն շնորհավորել Պորտուգալիային: Գոլ բաց թողնել ամենավերջում՝ պարտության վատագույն տարբերակն է: Սպորտը ոչ միշտ է արդար: Խորվաթիայի հավաքականն արդեն ապացուցել է, որ լավագույններից է Եվրոպայում: Մենք պետք է զարգանանք եւ առաջ գնանք: Ես դեռ չեմ գտնում ճիշտ բառեր՝ այս պարտությունը բացատրելու համար»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է hns-cff.hr-ը:
Հիշեցնենք, որ 117-րդ րոպեին Կուարեժմայի խփած միակ գոլի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց խորվաթներին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում