07:22  ,  26 հունիսի, 2016

Ամերիկայի Գավաթ. Կոլումբիան՝ բրոնզե մեդալակիր

Ֆուտբոլի Կոլումբիայի հավաքականը նվաճեց ԱՄՆ-ում ավարտին մոտեցող Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալները: Երրորդ տեղի համար խաղում Կոլումբիայի թիմը մրցեց ամերիկացիների հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: «Միլանի» հարձակվող Կարլոս Բական 31-րդ րոպեին խփեց միակ գոլը:

Ամերիկայի գավաթը հունիսի 26-ին կվիճարկեն Արգենտինայի եւ Չիլիի հավաքականները:

Ամերիկայի Գավաթ, երրորդ տեղի համար

ԱՄՆ - Կոլումբիա՝ 0:1

Կարլոս Բակա, 31

Հեռացումներ՝ Մայքլ Օրոսկո, 90+3 – Սանտիագո Արիաս, 90+4, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում