01:46  ,  26 հունիսի, 2016

Եվրո-2016. Խորվաթիա - Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Պորտուգալիայի եւ Խորվաթիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց պորտուգալացի Ռենատու Սանչեսը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Լանսում կայացած խաղում Մյունխենի «Բավարիայի» նորեկը փոխարինման դուրս եկավ 50-րդ րոպեին եւ բավական ակտիվ մտավ խաղի մեջ: Լրացուցիչ ժամանակում պորտուգալացիները հաղթական գոլը խփեցին Սանչեսի սկսած գրոհի արդյունքում:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ հաջորդ փուլում կհանդիպի Լեհաստանի հավաքականին, որը քառորդ եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր շվեյցարացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով