23:02  ,  25 հունիսի, 2016

Արտյոմ Սիմոնյանը գոլ է խփել «Ցյուրիխի» կազմում

Շվեյցարական «Ցյուրիխը» հունիսի 25-ին ընկերական խաղ է անցկացրել ավստրիական «Աուստրիա Լուստենաուի» հետ եւ առավելության հասել 2:0 հաշվով, հայտնում է ակումբի թվիթերյան էջը

Շվեյցարական ակումբի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ցյուրիխը» դուրս էր մնացել Շվեյցարիայի ուժեղագույնների լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում