22:30  ,  25 հունիսի, 2016

Տիգրան Մնացականյանը հաղթել է թուրք ըմբիշին եւ նվաճել բրոնզե մեդալ

Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մնացականյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Ազատ ոճայինների մրցաշարի 74 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Մնացականյանը 5:2 հաշվով հաղթել է թուրք Ֆազի Հուսեյն Էրիլմազին:

Հունիսի 26-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 66 կգ, 84 կգ եւ 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում