20:04  ,  25 հունիսի, 2016

Եվրո-2016. Շաքիրին՝ Շվեյցարիա - Լեհաստան խաղի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Շվեյցարիայի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց շվեյցարացի Ջերդան Շաքիրին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Սենտ Էթյենում կայացած խաղում անգլիական «Սթոք Սիթիի» կիսապաշտպանը շրջադարձ հարվածով խփել էր Շվեյցարիայի թիմի պատասխան գոլը, ինչպես նաեւ անվրեպ էր իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:

Հիշեցնենք, որ հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին լեհերը, որոնք քառորդ եզրափակիչում կխաղան Պորտուգալիա - Խորվաթիա խաղի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով