18:52  ,  25 հունիսի, 2016

Եվրո-2016. 1/8 եզրափակիչի առաջին խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

Շվեյցարիայի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Սենտ Էթյենում ընթացող խաղի հիմնական ժամանակում գրանցվեց 1:1 հաշիվը:

Իտալական «Ֆիորենտինայի» լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկու գոլին շվեյցարացիները վերջնամասում պատասխանեցին անգլիական «Սթոք Սիթիի» կիսապաշտպան Ջերդան Շաքիրիի անկրկնելի հարվածով: Եթե լրացուցիչ 30 րոպեներին թիմերը չպարզեն հաղթողին, կնշանակվի հետխաղա 11 մետրանոց հարվածաշար: Շվեյցարացիները կատարել են բոլոր փոփոխությունները, իսկ լեհերի կազմում փոխարինում դեռ տեղի չի ունեցել:

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում մրցելու է Պորտուգալիա - Խորվաթիա խաղի հաղթողի հետ:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Շվեյցարիա - Լեհաստան՝ 1:1 (հիմնական ժամանակ)

Ջերդան Շաքիրի, 82 – Յակուբ Բլաշչիկովսկի, 39

Շվեյցարիա. Յան Զոմեր, Ստեֆան Լիխտշտայներ, Յոհան Ջուրու, Ֆաբիան Շեր, Ռիկարդո Ռոդրիգես, Գրանիտ Ջակա, Վալոն Բեհրամի (Գելսոն Ֆերնանդես, 77), Բլերիմ Ձեմաիլի (Բրեել Էմբոլո, 58), Ադմիր Մեհմեդի (Էրեն Դերդիյոկ, 70), Ջերդան Շաքիրի, Հարիս Սեֆերովիչ:

Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Միխալ Պազդան, Կամիլ Գլիկ, Արտուր Երջեյչիկ, Գժեգոժ Կրիխովյակ, Կշիշտոֆ Մոնչինսկի, Յակուբ Բլաշչիկովսկի, Կամիլ Գրոսիցկի, Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լեւանդովսկի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով