14:40  ,  25 հունիսի, 2016

Անդրանիկ Կարապետյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն արժանացել է 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալի:

2015-ի նոյեմբերին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Կարապետյանը գրավել էր չորրորդ տեղը, սակայն բրոնզե մեդալ նվաճած հյուսիսկորեացի ծանրորդը որակազրկվել է դոպինգի համար, ինչից հետո մեդալը բաժին է հասել Անդրանիկին:

Գերծանր քաշայինների պայքարում չորրորդ տեղը գրաված Գոռ Մինասյանն էլ պետք է արժանանա բրոնզե մեդալի, քանի որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած ռուսաստանցի Ալեքսեյ Լովչեւը եւս որակազրկվելու է դոպինգի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English