12:17  ,  25 հունիսի, 2016

Վլադիմիր Կլիչկո. Հիասթափված եմ

Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն հիասթափություն է հայտնել, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի դեմ ռեւանշ մենամարտը հետաձգվել է բրիտանացու վնասվածքի պատճառով:

«Իհարկե, լիովին հիասթափված եմ, որ մենամարտը հետաձգվում է: Ցանկանում եմ իմ երկրպագուներին ասել, որ շատ եմ ափսոսում տեղի ունեցածի համար, քանի որ նրանք անհամբերությամբ էին սպասում այս մենամարտին: Սակայն ինչպես էլ որ լինի, մի բան պարզ է, որ ես տիտղոսներս կվերադարձնեմ մի քանի շաբաթ ուշ»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է MIRROR-ը:

Մենամարտը պետք է կայանար հուլիսի 9-ին Մանչեսթերում: Ամենայն հավանականությամբ, այն կկայանա հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում նախորդ տարվա նոյեմբերի 28-ին կայացած մենամարտում Ֆյուրին մրցավարների միաձայն որոշմամբ էր հաղթել Վլադիմիր Կլիչկոյին, որը նախորդ անգամ պարտվել էր 11 տարի առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս