Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 25-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը: Առաջին խաղային օրը կանցկացվեն 3 հանդիպումներ:
Շվեյցարիայի ու Լեհաստանի հավաքականները կհանդիպեն Սենտ Էթյենում, իսկ Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ բրիտանական դերբին տեղի կունենա Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում: Օրվա վերջին խաղում պորտուգալացիները Լանսում կմրցեն D խմբում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իսպանիային գերազանցած Խորվաթիայի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել առաջին ու երկրորդ տեղեր գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր: Երրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկան Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան, Պորտուգալիան ու Իռլանդիան:
Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունիսի 25
1. Շվեյցարիա - Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն
2. Ուելս - Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)
3. Խորվաթիա - Պորտուգալիա՝ 23:00, Լանս
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում