22:40  ,  24 հունիսի, 2016

B Սերիայի լավագույն ռմբարկուն 5 տարվա պայմանագիր կնքեց «Միլանի» հետ

«Պեսկարայի» իտալացի հարձակվող Ջանլուկա Լապադուլան տեղափոխվել է «Միլան», հայտնում է ակումբի կայքը:

26-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Ավելի վաղ նշվում էր, որ նրա տրանսֆերը կազմելու է 9 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

Նախորդ մրցաշրջանում Լապադուլան «Պեսկարայի» կազմում անցկացրել է 44 խաղ եւ, խփելով 30 գոլ, դարձել է իտալական B Սերիայի լավագույն ռմբարկու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում