Կայացել է ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի աֆրիկյան գոտու երրորդ փուլի վիճակահանությունը: Աշխարհի նախորդ 2 առաջնությունների մասնակիցներ Նիգերիան, Կամերունն ու Ալժիրը հայտնվել են նույն խմբում, գրում է Goal.com-ը:
Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճելու միայն խմբերի հաղթողները:
А խումբ. Թունիս, Լիբիա, Կոնգոյի ԴՀ, Գվինեա:
В խումբ. Զամբիա, Կամերուն, Նիգերիա, Ալժիր:
C խումբ. Գաբոն, Մալի, Կոտ դ՛Իվուար, Մարոկկո:
D խումբ. ՀԱՀ, Բուրկինա Ֆասո, Սենեգալ, Կաբո Վերդե.
Е խումբ. Գանա, Եգիպտոս, Կոնգո, Ուգանդա:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում