21:47  ,  24 հունիսի, 2016

Հայաստանի հավաքականը հաղթեց Իրանի երիտասարդական թիմին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Միկա» մարզահամալիրում ընկերական խաղ է անցկացրել Իրանի երիտասարդական թիմի հետ եւ հաղթել 85:59 հաշվով:

Խաղին մասնակցել են Հայաստանի հավաքականի բոլոր բասկետբոլիստները, այդ թվում՝ թիմի ամերիկացի նորեկ Բրայանտ Դանսթոնը:

Հայաստանի թիմը պատրաստվում է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում