20:46  ,  24 հունիսի, 2016

Եվրո-2016. Իսլանդիայի թիմի մարզաշապիկների վաճառքն աճել է 18 անգամ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հաջող մրցելույթից հետո Իսլանդիայի ազգային հավաքականի մարզաշապիկների վաճառքն աճել է 18 անգամ, հաղորդում է Goal.com: Տվյալները տրամադրել է սկանդինավյան երկրներում եւ Իսլանդիայում մարզահագուստի խոշորագույն մատակարար Unisport ընկերությունը: Իսլանդիայի հավաքականի մարզաշապիկները ընկերության կայքում ամենաշատ վաճառվող առաջատար վեց ապրանքների թվում են:

Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ առաջին անգամ դուրս եկած Իսլանդիայի հավաքականը նվաճել է նաեւ 1/8 եզրափակիչի ուղեգիր: Հունիսի 27-ին Նիցայում իսլանդացիները կմրցեն Անգլիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով