19:56  ,  24 հունիսի, 2016

Եվրո-2016. Խմբային փուլի վատագույն ֆուտբոլիստները

Ֆրանսիայում անցկացվող Եվրո-2016-ի խմբային փուլի արդյունքում, WhoScored.com-ը կազմել է ամենացածր միջին վարկանիշ ստացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով պայքարից դուրս մնացած Ռուսաստանի հավաքականի հինգ խաղացողների:

Ջո Հարթ (Անգլիա) - Իգոր Սմոլնիկով, Սերգեյ Իգնաշեւիչ (երկուսն էլ՝ Ռուսաստան), Մարտին Հինտերեգեր (Ավստրիա), Դուշան Սվենտո (Սլովակիա) - Ալեքսանդր Գոլովին (Ռուսաստան), Վիկտոր Կովալենկո (Ուկրաինա), Օգուզխան  Օզյակուպ (Թուրքիա) - Ալեքսանդր Կոկորին, Ֆյոդոր Սմոլով (երկուսն էլ՝ Ռուսաստան), Ռոման Զոզուլյա (Ուկրաինա):

Հիշեցնենք, որ խմբային փուլի 24 մասնակիցներից 8-ը դուրս են մնացել պայքարից՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Ալբանիան, Ավստրիան, Ռումինիան, Շվեդիան, Չեխիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով