19:26  ,  24 հունիսի, 2016

Կլիչկո - Ֆյուրի մենամարտը հետաձգվել է. Բրիտանացին վնասվածք է ստացել (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի դեմ ռեւանշ մենամարտի նախապատրաստական փուլում ձախ ոտքի վնասվածք է ստացել եւ չի կարողանա հուլիսի 9-ին դուրս գալ Մանչեսթերի ռինգ:

«Առաջիկայում մենք կհայտարարենք մենամարտի անցկացման նոր ամսաթիվը»,- ասվում է բռնցքամարտիկի թիմի հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում նախորդ տարվա նոյեմբերի 28-ին կայացած մենամարտում Ֆյուրին մրցավարների միաձայն որոշմամբ էր հաղթել Վլադիմիր Կլիչկոյին, որը նախորդ անգամ պարտվել էր 11 տարի առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում