17:43  ,  24 հունիսի, 2016

Ֆալկաոն միացել է «Մոնակոյին»

Նախորդ երկու մրցաշրջաններում «Չելսիում» եւ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկած Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն վերադարձել է «Մոնակո», որին պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը, հաղորդում է A Bola-ն:

Ֆալկաոն ժամանել է Մոնակո եւ բուժզննում է անցել: «Մոնակոն» սկսել է նախապատրաստական փուլը: Ֆալկաոյի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը:

Անգլիայի Պրեմյեր լիգայում Ֆալկաոն նախորդ երկու մրցաշրջաններում մասնակցել է 39 հանդիպման, խփել է 5 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում