19:51  ,  23 հունիսի, 2016

«Շիրակը» Երեւանում հաղթեց «Բանանցին»

Ֆուտբոլի Եվրոպայի լիգային պատրաստվող Հայաստանի գավաթակիր «Բանանցն» ու փոխչեմպիոն «Շիրակն» անցկացրել են ստուգողական հանդիպում «Բանանցի» ստադիոնում: 2:1 հաշվով հաղթել է Գյումրիի թիմը: Առաջին խաղակեսում Գեւորգ Հովհաննիսյանի ինքնագոլի շնորհիվ հաշիվը բացել են դաշտի տերերը: Օդիլոն Կուակուն վերականգնել է հավասարությունը, իսկ Դրիսա Դիարասուբան երկրորդ խաղակեսում առաջ է մղել «Շիրակին»:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ

«Դիլա Գորի» (Վրաստան) – «Շիրակ»

«Բանանց» - «Օմոնիա» (Կիպրոս)

«Փյունիկ» - «Եվրոպա» (Ջիբրալթար)

Առաջին հանդիպումները տեղի կունենան հունիսի 30-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 7-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով