18:48  ,  22 հունիսի, 2016

Ուիմբլդոն. Կարեն Խաչանովը՝ որակավորման եզրափակիչում է

Ռուսաստանցի Կարեն Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի որակավորման փուլի եզրափակիչ։ 21-ամյա մոսկվացին կիսաեզրափակիչում 6:7 (4:7), 6:4, 9:7 հաշվով առավելության է հասել իսպանացի Էնրիկե Լոպես-Պերեսի նկատմամբ։ Հանդիպումը տեւել է 1 ժամ 52 րոպե։

Ուիմբլդոնի հիմնական մրցաշարին մասնակցելու համար Կարեն Խաչանովը կմրցի ավստրալացի Մեթյու Բարտոնի հետ։

Ուիմբլդոնի առաջին շրջանը կմեկնարկի հունիսի 27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում