23:05  ,  20 հունիսի, 2016

Սերգեյ Մովսեսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը նվաճել է Չեխիայում կայացած «Տեպլիցե-2016» միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ 6 շախմատիստների հետ կիսել առաջին տեղը: Լրացուցիչ ցուցանիշներով Մովսեսյանն արժանացել է հաղթողի կոչմանը:

Մրցաշարին մասնակցել են 30 երկրների 180 շախմատիստներ (15 գրոսմայստեր, 21 միջազգային վարպետ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում