20:03  ,  20 հունիսի, 2016

Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը երրորդն է (աղյուսակ)

Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտվեց Grand Chess Tour-ի երկրորդ փուլը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կայծակնային խաղի մրցաշարում գրավեց երկրորդ տեղը՝ 18 հնարավորից վաստակելով 10 միավոր (հաղթանակի համար տրվում է 1, ոչ ոքիի համար՝ 0.5 միավոր): Հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 11 միավոր: Երրորդ տեղը գրավեց ամերիկացի Ուեսլի Սոն՝ 9.5 միավոր:

Արագ եւ կայծակնային խաղերի մրցաշարերի արդյունքում Լեւոն Արոնյանը գրավեց երրորդ տեղը՝ առաջ թողնելով Ուեսլի Սոին:

Հիշեցնենք, որ Փարիզում անցկացված Grand Chess Tour շարքի առաջին փուլում Լեւոն Արոնյանը արագ եւ կայծակնային խաղի մրցաշարերի արդյունքում գրավել էր չորրորդ տեղը՝ 19 միավոր (9 միավոր՝ արագ խաղ, 10 միավոր՝ կայծակնային խաղ)։ Հաղթողի կոչումը նվաճել էր ամերիկացի Հիկարու Նակամուրան։ Մագնուս Կարլսենը գրավել էր երկրորդ տեղը։

Փարիզի եւ Լյովենի մրցաշարերից հետո շարքի ընդհանուր հաշվարկում Լեւոն Արոնյանը չորրորդն է՝ զիջելով Կարլսենին, Նակամուրային եւ Սոին:

Grand Chess Tour-ի հաջորդ մրցաշարերը կլինեն օգոստոսին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում եւ դեկտեմբերին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով