17:47  ,  20 հունիսի, 2016

Վլադիմիր Հակոբյանը՝ Շարջայի մրցաշարի հաղթող

ԱրաբականՄիացյալ Էմիրություններում անցկացված Շարջայի 21-րդ միջազգային շախմատային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը նվաճել է հաղթողի կոչումը արագ խաղի մրցաշարում:

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Հավասար միավորներ են ունեցել նաեւ Եգիպտոսի երկու գրոսմայստերներ: Թայ-բրեյքում Վլադիմիր Հակոբյանը նվաճել է հաղթողի տիտղոսը:

Կայծակնային խաղի մրցաշարում Վլադիմիր Հակոբյանը գրավել է երրորդ տեղը՝ 7.5 միավոր:

Մրցաշարն ունեցել է 196 մասնակից 24 երկրից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով