18:26  ,  30 հունիսի, 2012

Նիկիտա Սիմոնյան. Պլատինիի առաջարկը չեմ հասկանում

Անկեղծ ասած, այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է այդ ամենը լինի, նշել է Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը` անդրադառնալով ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի առաջարկին 2020 թվականից սկսած Եվրոպայի առաջնությունը անցկացնել ամբողջ Եվրոպայում:

«Այժմ օրինակ ընտրական մրցաշարի հանդիպումները անցկացվում են երկրներից յուրաքանչյուրում. սա հասկանալի է: Բայց ինչպես կարելի է եզրափակիչ փուլը անցկացնել 12-13 քաղաքներում, չեմ հասկանում:

Միգուցե, նրան ինչ-որ բան դուր չի եկել ներկա մրցաշարի կազմակերպման գործում, սակայն չէ՞ որ եւ Ուկրաինան, եւ Լեհաստանը Եվրոպա են:

Հնարավոր է, խոսքը բացառապես Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի մասին է, իսկ Արեւելյան Եվրոպային ուշադրություն չեն դարձնելու: Մի խոսքով, այստեղ մտածելու բան կա»,- Սիմոնյանի խոսքն է մեջբերում Спорт-Экспресс-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով