17:22  ,  30 հունիսի, 2012

Եվրո-2012-ում հաղթելու դեպքում իսպանացիները կստանան 23 միլիոն եվրո

Եվրո-2012-ից դուրս մնացած 14 ազգային հավաքականներ ՈւԵՖԱ-ից արդեն ստացել են պարգեւավճարներ:

Բոլորից բարձր կվարձատրվեն եզրափակիչի մասնակիցները՝ Իսպանիայի եւ Իտալիայի թիմերը: Իսպանացիներն արդեն աշխատել են 15.5 միլիոն եվրո, իսկ իտալացիները՝ 15:

Եթե Իսպանիայի հավաքականը հաղթի եզրափակիչում, ապա կստանա 23 միլիոն եվրո, իսկ Իտալիայի թիմը՝ 19 միլիոն եվրո: Չեզարե Պրանդելիի թիմի հաղթանակի դեպքում իտալացիները կստանան 22.5 միլիոն եվրո, իսկ իսպանացիները՝ 20, հայտնում է «Украина-2012» տեղեկատվական կենտրոնը:

Եվրո-2012. ՈւԵՖԱ-ի պարգեւավճարների վարկանիշ

3. Գերմանիա – 16 միլիոն եվրո

4. Պորտուգալիա – 15 միլիոն

5. Անգլիա – 12.5 միլիոն

6. Չեխիա – 12 միլիոն

7-8. Ֆրանսիա եւ Հունաստան – 11.5-ական միլիոն

9-10. Խորվաթիա եւ Ռուսաստան – 10.5-ական միլիոն

11-12. Ուկրաինա եւ Դանիա – 10-ական միլիոն

13-14. Շվեդիա եւ Լեհաստան – 10-ական միլիոն

15-16. Հոլանդիա եւ Իռլանդիա – 8-ական միլիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով