Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Մոսկվայում ընթացող Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի առաջին տուրում ոչ ոքի է խաղացել Լեհաստանի թիմի հետ՝ 2:2:
Երկրորդ տուրում հայ շախմատիստները կմրցեն «Դվորկովիչի հյուրասենյակի» թիմի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականները:
Armchess.am-ը հայտնում է, որ շախմատի միջազգային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհեել երեւանցի պատանի շախմատիստ Հայկ Գ. Վարդանյանին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում