22:37  ,  3 հունիսի, 2016

«Բարսելոնայի» հերթական տրանսֆերային նպատակը

Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնան» հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Լուսիանո Վիետոյի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն:

22-ամյա արգենտինացի հարձակվողը լավ հարաբերություններ ունի կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսիի հետ: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Վիետոյին դիտարկում է Մեսի – Սուարես – Նեյմար հարձակողական եռյակում պարբերաբար փոփոխություններ կատարելու համար:

Իսպանիայի ավարտված առաջնությունում Վիետոն մասնակցել է 19 հանդիպման, խփել է մեկ գոլ, կատարել երեք գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով