20:11  ,  2 հունիսի, 2016

Ալվեսը կհեռանա «Բարսելոնայից», Նեյմարն ու Մասկերանոն կմնան

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը կհեռանա Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնայից»: Այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը:

«Ալվեսը որոշել է հեռանալ, եւ մենք հարգում ենք այդ որոշումը: Նեյմարը դեռ երկար տարիներ կլինի մեր ֆուտբոլիստը: Չեմ կասկածում, որ թիմում կմնա նաեւ Մասկերանոն, որն առանցքային խաղացողներից է: Ցանկանում ենք «Վիլյառեալից» վերադարձնել Դենիս Սուարեսին: Դարպասապահներ Բրավոն ու Տեր Շտեգենը կշարունակեն կարիերան մեր թիմում»,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» կայքը:

Ալվեսին գնելու ցանկություն ունեն «Յուվենտուսը», ՊՍԺ-ն եւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով