10:33  ,  1 հունիսի, 2016

Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի ազգային հավաքականները հունիսի 1-ին կանցկացնեն հերթական ընկերական խաղերը:

Լոս Անջելեսում հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը «Սթաբհաբ սենթեր» ստադիոնում կհանդիպի Էլ Սալվադորին, որը 97-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Հայաստանը 110-րդ տեղում է):

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու նախապատրաստվող Իսպանիայի հավաքականը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կմրցի Հարավային Կորեայի հետ, իսկ ռուսները կմրցեն չեխերի հետ:

Ընկերական խաղեր

Իսպանիա – Հարավային Կորեա՝ 18:30-ին (Երեւանի ժամանակով)

Ռուսաստան – Չեխիա՝ 20:00

Էստոնիա – Անդորրա՝ 20:00

Նորվեգիա – Իսլանդիա՝ 21:45

Բելգիա – Ֆինլանդիա՝ 22:45

Լեհաստան – Հոլանդիա՝ 22:45

Հայաստան – Էլ Սալվադոր՝ 07:00 (հունիսի 2-ին)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս