09:37  ,  1 հունիսի, 2016

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը «Սթաբհաբ սենթերում» (ֆոտոշարք)

ԱՄՆ-ում հավաքը շարունակող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր նախախաղային մարզում է անցկացրել Լոս Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» ստադիոնում, որտեղ վաղը տեղի կունենա Էլ Սալվադորի դեմ ընկերական հանդիպումը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Նախավարժանքից եւ դանդաղ վազքից հետո ֆուտբոլիստներն աշխատել են հարվածների կատարելագործման եւ ստանդարտ դիրքերի խաղարկման տարբերակների վրա։ Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից չէր մարզվում միայն Վարդան Պողոսյանը, որը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը։

Հայաստան - Էլ Սալվադոր հանդիպումը կկայանա «Սթաբհաբ սենթերում» հունիսի 2-ին (Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 7։00-ին):

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Հայաստանի հավաքականը «Սթաբհաբ սենթերում» ընկերական խաղ էր անցկացրել Գվատեմալայի հետ՝ հաղթելով 7:1 հաշվով: Դա Հայաստանի հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն էր:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում