00:44  ,  1 հունիսի, 2016

Եվրո-2016. Բելգիայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը հրապարակել է վերջնական կազմը՝ Եվրոպայի առաջնության համար:

Դարպասապահներ. Տիբո Կուրտուա («Չելսի»), Ժան-Ֆրանսուա Ժիլե («Մեխելեն»), Սիմոն Մինյոլե («Լիվերպուլ»):

Պաշտպաններ. Տոբի Ալդերվեյրելդ, Յան Վերտոնգեն (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Ջեյսոն Դենայեր («Գալաթասարայ»), Ջորդան Լուկակու («Օստենդե»), Թոմաս Մենյե («Բրյուգե»), Թոմաս Վերմալեն («Բարսելոնա»), Կրիստիան Կաբասելե («Գենկ»), Լորան Սիման («Ստանդարդ»):

Կիսապաշտպաններ. Մուսա Դեմբելե («Տոտենհեմ»), Մարուան Ֆելաինի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաջա Նաինգոլան («Ռոմա»), Ակսել Վիտսել («Զենիթ»), Դրիս Մերտենս («Նապոլի»), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Էդեն Ազար («Չելսի»):

Հարձակվողներ. Միշի Բատշուայի («Մարսել»), Կրիստիան Բենտեկե, Դիվոկ Օրիգի (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Յանիկ Ֆերեյրա-Կարասկո («Աթլետիկո»), Ռոմելու Լուկակու («Էվերտոն»):

Հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ի խմբային փուլում Բելգիայի մրցակիցները կլինեն Իտալիան, Իռլանդիան ու Շվեդիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով