23:14  ,  31 մայիսի, 2016

Եվրո-2016. Ուկրաինայի վերջնական կազմը

Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայլո Ֆոմենկոն հրապարակել է վերջնական կազմը, որը հանդես կգա հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։

Դարպասապահներ. Անդրեյ Պյատով («Շախտյոր»), Դենիս Բոյկո («Բեշիկթաշ»), Նիկիտա Շեւչենկո («Զարյա»)։

Պաշտպաններ. Արտյոմ Ֆեդեցկի («Դնեպր»), Վյաչեսլավ Շեւչուկ, Ալեքսանդր Կուչեր, Յարոսլավ Ռակիցկի, Բոգդան Բուտկո (բոլորը՝ «Շախտյոր»), Եվգենի Խաչերիդի («Դինամո»)։

Կիսապաշտպաններ. Անդրեյ Յարմոլենկո, Սերգեյ Սիդորչուկ, Դենիս Գարմաշ, Սերգեյ Ռիբալկա (բոլորը՝ «Դինամո»), Ռուսլան Ռոտան («Դնեպր»), Տարաս Ստեպանենկո, Վիկտոր Կովալենկո («Շախտյոր»), Ալեքսանդր Կարավաեւ («Զարյա»), Անատոլի Տիմոշչուկ («Կայրատ»), Եվգենի Կոնոպլյանկա («Սեւիլիա»), Ալեքսանդր Զինչենկո («Ուֆա»)։

Հարձակվողներ. Ռոման Զոզուլյա («Դնեպր»), Ֆիլիպ Բուդկովսկի («Զարյա»), Եվգենի Սելեզնյով («Շախտյոր»)։

Եվրո-2016-ի խմբային փուլում Ուկրաինայի մրցակիցները կլինեն Գերմանիայի, Լեհաստանի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում