22:11  ,  31 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ 10 աստղերի թվում, որոնք ամռանը կարող են փոխել ակումբը

«Спорт-Экспресс»-ն առանձնացրել է 10 աստղերի, որոնք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են փոխել ակումբը։

Այդ ֆուտբոլիստների է թվում նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Մատս Հումելսի հեռանալը կարող է դառնալ «Բորուսիայի» աստղերի հերթական արտահոսքի սկիզբը։ Օբամեյանգից բացի դորտմունդյան ակումբի համար բարդ կլինի պահել նաեւ Մխիթարյանին։

Ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրած հայ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, իսկ դրա ավարտին մնացել է մեկ տարի։ Մխիթարյանի հեռանալը չափազանց իրատեսական է։ Հաջորդ տարի «Բորուսիան» ստիպված կլինի անվճար հրաժեշտ տալ խաղացողին։

Գերմանիայում վստահեցնում են, որ նա ցանկանում է ավարտել պայմանագիրը, բայց կցանկանա՞ն սպասել «Չելսին», «Արսենալը» կամ «Յուվենտուսը»։ Այս ակումբները երազում են տեսնել իրենց կազմում Մխիթարյանին»,- գրում է կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում