21:53  ,  31 մայիսի, 2016

«Բավարիան» հրաժարվել է Ալաբային վաճառել «Ռեալին»

Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Մյունխենի «Բավարիան» հրաժարվել է վաճառել պաշտպան Դավիդ Ալաբային Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալին», հաղորդում է AS-ը։

Արքայական ակումբն 50 միլիոն եվրո է առաջարկել Ավստրիայի հավաքականի խաղացողի համար, սակայն մյունխենյան ակումբը մտադիր չէ վաճառել նրա տրանսֆերը 80 միլիոն եվրոյից էժան։

Ալաբայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

«Ռեալը» Ալաբային դիտարկում է որպես իդեալական փոխարինող բրազիլացի պաշտպան Մարսելոյին։

Ալաբան ավարտված մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ, կատարել է չորս գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում