21:10  ,  31 մայիսի, 2016

Արտյոմ Սիմոնյանն ու Ալեքսանդր Կերժակովը՝ Շվեյցարիայի գավաթով (ֆոտո)

Ֆուտբոլի Շվեյցարիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ցյուրիխը» նվազագույն հաշվով առավելության էր հասել «Լուգանոյի» նկատմամբ։

«Ցյուրիխի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը Instagram-ի իր էջում տեղադրել է լուսանկար՝ նվաճած գավաթը ռուսաստանցի Ալեքսանդր Կերժակովի հետ բռնած։

Հիշեցնենք, որ «Ցյուրիխը» Շվեյցարիայի ավարտված առաջնությունում գրավել էր վերջին տեղը՝ դուրս մնալով Սուպերլիգայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում