19:42  ,  31 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանի գոլը Գվատեմալայի դարպասը՝ լավագույն տասնյակում

Footyroom-ը ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլերը։ Տասնյակում ընդգրկվել է նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը, որը նա խփել էր Գվատեմալայի թիմի դարպասը Լոս Անջելեսում տեղի ունեցած ընկերական խաղում։

Հիշեցնենք, որ Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը հաղթել էր 7։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում